Մեր Մասին
2012թ․-ի դեկտեմբերին Արսեն Մնացականյանը և 3 այլ աշխատակցիներ հիմնեցին ընկերություն, որը ընդամենը մեկ տարվա ընթացքում պետք է աճեր ու զարգանար և սկսնակ ընկերությունից վերածվեր ամբիցիոզ և խոշոր ընկերության։ Ներկայումս «Թայմլես» ՍՊԸ-ն ունի ավելի քան 300 աշխատակից և ներկայանում է ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում և Բելառուսում։ Մեր բոլոր խանութ-սրահներում Դուք կգտնեք բարձորակ արտադրանք, բարձրակարգ սպասարկում, ինչպես նաև դրական լիցքեր ու լավ տրամադրություն։
Մեր պատմությունը
2012թ․-ից ի վեր TI’ME խանութ-սրահների ցանցը հայ սպառողին է ներկայացնում աշխարհի ժամագործական և ոսկերչական ոլորտի լավագույն նմուշները։ Մենք ներկայացնում ենք ոչ միայն բոլորի կողմից արդեն իսկ սիրված, աշխարհահռչակ ապրանքանիշներ՝ Casio, Hamilton, Esprit, Cluse, Pierre Cardin, Gucci, Gc, Edox, Citizen, Tommy Hilfiger, Pandora, այլև հայկական շուկայում նորույթ հանդիսացող՝ Ania Haie, Garmin, Kokchian:
TI’ME խանութ-սրահներից յուրաքանչյուրում Դուք կստանաք որակյալ սպասարկում։ Եթե փնտրում եք գեղեցիկ ժամացույց, զարդ կամ աքսեսուար, սակայն դժվարանում եք ընտրության հարցում, մեր աշխատակիցները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն։ Փնտրու՞մ եք գեղեցիկ և ոճային նվեր, սակայն կրկին դժվարանում եք ընտրել։ Մենք Ձեզ կօգնենք այս հարցում ևս։ Այցելե՛ք մեր կայքի գլխավոր էջ, պատասխանե՛ք մեր կողմից տրված հարցերին և ընտրե՛ք մեր կողմից առաջարկված ապրանքատեսակների ցանկից Ձեր նախընտրելի նվերը ՆՐԱ համար։