Ինչպես Նվիրել

Նվեր փնտրելու և ընտրելու գործընթացը կարող է շատ հոգնեցուցիչ լինել: TI'ME խանութ սրահը ունի հեշտ լուծում Ձեզ համար, որը կդարձնի նվիրելու գործընթացը շատ ավելի հեշտ:

Մեր կայք այցելելիս գտեք «Ընտրեք Նվեր» բաժինը: Այս պատուհանի ներսում դուք կտեսնեք 4 բաժին, որոնք դուք պետք է լրացնեք, որպեսզի ստանաք կատարյալ նվերների առաջարկներ: Անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելուց հետո, սեղմեք ստորև նշված կոճակը և կտեսնեք մեր բոլոր նվերների առաջարկները, դուք ընդհամենը պետք է ընտրեք Ձեզ առաջարկած նվերներից մեկը:

Նվեր Քարտերի Քաղաքականություն

Եթե ինքներդ չեք ցանկանում որոշում կայացնել և նվեր ընտրել, դուք ունեք նվեր քարտ գնելու հնարավորությունը: TI'ME խանութ սրահը հնարավորություն է տալիս Ձեզ գնել նվեր քարտ սկսած 25,000 Դրամից: Նվեր քարտ ձեռք բերելը երաշխավորում է, որ ստացողը կգնի իրեն այն ինչ իրոք ցանկանում է:

Տեղեկացված եղեք որ, կան որոշ կանոններ, որոնք պետք է պահպանվեն նվեր-քարտ գնելիս և օգտագործելիս:
  • Նվեր քարտերի արժեքները սկսվում են 25,000 Դրամից: Նվեր քարտի համար առավելագույն արժեք սահմանված չէ, և այն չի հանդիսանում ապրանք, այն վերադարձման և փոխանակման ենթակա չէ:
  • Նվեր Քարտի համար նախապես վճարված գումարը, որը պարունակվում է Նվեր Քարտի մեջ հնարավոր չէ կանխիկացնել, այն հնարավոր է օգտագործել միայն Time, Pandora, Cadenzza, և G-factory սրահներից գնումներ կատարելիս: Եթե պատվերի արժեքը գերազանցում է ստացողի նվեր քարտի գումարը, ապա տարբերությունը պետք է վճարվի քարտով կամ վճարման այլ եղանակով:
  • Նվեր Քարտի վավերականության ժամկետը ձեռքբերման պահից սահմանվում է 1 տարի, Նվեր Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո դրանում պարունակվող չօգտագործված գումարը ենթակա չէ հաճախորդին վերադարձման և համարվում է խանութ-սրահի սեփականությունը: 
  • Նվեր Քարտի միջոցով հնարավոր չէ գնել այլ Նվեր Քարտ:
  • Զեղչերը, ակցիաները չեն կիրառվում Նվեր Քարտերի վրա: