Առաքման քաղաքականություն

Շնորհակալություն մեր կայք այցելելու և գնումներ կատարելու համար: Ստորև կարող եք ծանոթանալ մեր առաքման քաղաքականության կետերի և բացառությունների հետ։

Առաքումը մարզերում

Պատվերները կարող են ձևակերպվել յուրաքանչյուր օր՝ ցանկացած ժամի, սակայն առաքումն իրականացվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։ Առաքման ծառայությունը մարզերում չի գործում կիրակի և երկուշաբթի օրերին։ Եթե պատվերը ձևակերպվել է շաբաթ, կիրակի կամ երկուշաբթի, ապա այն կառաքվի միայն երեքշաբթի։ 

Բացառությանններ՝

  • Պատվերները առաքվում են Ագարակ, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր և Մեղրի միայն չորեքշաբթի և շաբաթ օրերին:

  • Առաքումը չի գործում  Լեռնային Ղարաբաղի տարածքում։


Առաքման կետերը մարզերում

Որպես առաքման հասցե, հաճախորդը կարող է նշել առաքման կետի հասցե։ Խնդրում ենք  հաշվի առնել, որ նմանատիպ առաքման դեպքում ընկերությունը պատասխանատվություն չի կրում որևէ վնասի կամ կորստի համար։ TI'ME ընկերությունը հորդորում է, որպես առաքման հասցե նշել Ձեր տան հասցեն՝ անհարմար իրավիճակներից խուսափելու համար։


Առաքումը Երևանում

Առաքումը Երևանի տարածքում իրականացվում է 24 ժամվա ընթացքում։ 15։00-ից հետո գրանցված պատվերները կառաքվեն հաջորդ օրը։ Ոչ աշխատանքային օրերին գրանցված պատվերները կառաքվեն 1 կամ 2 օրվա ընթացքում։ Պատվերները կարող են ձևակերպվել յուրաքանչյուր օր՝ ցանկացած ժամի, սակայն առաքումն իրականացվում է 10:00-ից մինչև 22։00։ 

Առաքման կետերը Երևանում

Բոլոր պատվերները կարող են առաքվել TI'ME 9 խանութ-սրահներից որևէ մեկ, որից հետո հաճախորդը կարող է վերցնել իր պատվերը:

 Հետևեք Ձեր պատվերին

Պատվերը ձևակերպելուց հետո Դուք կստանաք այն հաստատող հաղորդագրություն։ Հաղորդագրությունն իր մեջ կներառի պատվերի հերթական համարը (պատվերի կոդ), որը Ձեզ հնարավորություն կտա ստուգել Ձեր պատվերի կարգավիճակը։

 Պատվերի չեղարկում

Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքումը: Եթե պատվերն արդեն ճանապարհին է, այն չի կարող չեղարկվել: Պատվերի չեղարկման և վերադարձի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել Վերադարձի Քաղաքականության մեջ: